Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. ՀՀ բյուջեում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը:
«Մենք ունենք 2 խնդիր. մեկը անկման կամ գահավիժման կետը տեղորոշելն է, երկրորդը` վերականգնման տեմպերը կանխորոշելը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով` պետության տրամադրած 50 մլրդ դրամը անբավարար է. «Բայց նայած, թե ինչ նպատակ է դրվում»:
Մելքումյանը ընդգծեց, որ այս փաստաթղթի ամենամեծ թերությունն այն է, որ բացակայում է բովանդակությունը:
««Բարգավաճ Հայաստանը» այս նախագծին կողմ է քվեարկելու` ստորադասելով իր քաղաքական-կուսակցական շահը հօգուտ ժողովրդի շահի»,- հայտարարեց Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































