Sunday, 05 07 2026
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Ինչ գործողություններ են արվում Վիգեն Սարգսյանի գործով. Մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննել է ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության ճշտելու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտե լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Նշված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահը և անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության այլ պաշտոնատար, գործով տուժող ճանաչված, ինչպես նաև Հասրաթյան 25/6 շենքում բնակարաններ ստացած մի շարք անձինք»:

Հիշեցնենք, որ Կոմիտեն այս գործով ծանուցում էր ուղարկել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ՀՀ Քննչական կոմիտե ներկայանալու եւ որպես վկա քրեական գործով ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ավելի ուշ ՀՀ Քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ վերջինս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն ստանալով պատասխանը դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել, ասել է, թե դեռեւս չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

Հիշեցնենք, որ 2019թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով մեղադրյալ ներգրավելու համար եւ գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասել է, թե ի սկզբանե այս քրեական շրջապտույտի մեջ էր գտնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում