Իսպանիան կարող է լիովին հանել կարանտինը մինչև հունիսի վերջ՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին:
Վարչապետը բացատրել է, որ կարանտինից դուրս գալու գործընթացը աստիճանական է լինելու և տարբեր մարզերում տարբեր է լինելու:
«Հունիսի վերջին մենք՝ որպես երկիր, կգտնվենք նոր բնականոն վիճակում, եթե յուրաքանչյուր տարածքում վերահսկվի համաճարակի զարգացումը», – ասել է Սանչեսը:









































