Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Երեկ նախարար Բաթոյանը հայտարարեց, որ որոշ սրճարանատերեր պահանջել են աշխատողներից փողը կիսել իրենց հետ: Այսօր խոսվեց, որ «Արարատ ցեմենտ» գործարանը հրաժարվել է 8 աշխատողների հետ պայմանագրեր երկարացնել: Պարոն Աբովյան, երբ սովելուց եք խոսում, գուցե ջանք գործադրեք, որ այդ մարդիկ առանց աշխատանքի չմնան և 3000 դրամանոց բարեգործության կարիք չունենան: «Երևան սիթի»-ի աշխատողներն էին դժգոհում»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նա հավելեց, որ հայտնի խմբակցությունը սեփական բիզնես շահերն է պաշտպանում:
Նազարյանը սոցապփոխնախարար Արման Ուդումյանից հետաքրքրվեց. «Պատրա՞ստ եք ներդնել մարդկանց ահազանգման համակարգ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































