Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ալեն Սիմոնյանի լրջության չափանիշը ԱԺ փոխնախագահ ընտրվելն է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանը ընտրված պատգամավոր է` շուրջ 22 հազար ձայնով, ինչը մի շարք քաղաքական գործիչներ իրենց ամբողջ կենսագրության ընթացքում չեն կարող ստանալ:
Հայկ Կոնջորյանը ընդգծեց, որ Ալեն Սիմոնյանը հրապարակային շատ ակտիվ գործիչ է, որի ելույթներն ու հայտարարությունները բազմաթիվ մարդկանց քիմքին հաճելի չեն և չեն լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում:








































