Մեքսիկայի պետական ծառայությունների նախարարության ղեկավար Իրմա Սանդովալ Բալյեստերոսը վարակվել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
Այսպիսով, նախարարը լատինաամերիկյան երկրի կառավարության առաջին անդամն է, որի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել։
Նշվում է, որ գերատեսչության ղեկավարը ծանր ախտանշաններ չունի։
«Իրմա Սանդովալ Բալյեստերոսի առողջական վիճակը գերազանց է գնահատվում»,- հաղորդում է նախարարությունը։
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ նախարարն ինքնամեկուսացման մեջ է գտնվում և առաջվա պես կատարում է իր աշխատանքը։









































