ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարում առաջընթացի մասին, գրում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նախագահ Թրամփն ու նախագահ Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում դրական զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 977 հազար մարդ, մահացել է 55 հազարը։ Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 162 հազարի, մահացել է գրեթե 23 հազարը։











































