Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերը նվազում են։ Այս մասին նա հաղորդել է մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ի նրա էջում։
«Հոսպիտալացման, թոքերի արհեստական շնչառության սարքերին միացման և մահացության ցուցանիշները նվազել են»,- ասել է նա։
Կուոմոն նշել է, որ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը նույնպես նվազել են։
Այսպես, մահվան դեպքերը ապրիլի 25-ին 367 են եղել, ապրիլի 24-ին՝ 437, ապրիլի 23-ին՝ 422։
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հազար նոր դեպք է հաստատվել, ապրիլի 4-ին այդ ցուցանիշը 1,1 հազար է եղել։
«Սա ավելի շատ է, քան կցանկանայինք, բայց ավելի քիչ է, քան 21 օրվա միջին ցուցանիշը»,- հավելել է նահանգապետը։












































