Monday, 22 06 2026
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն

Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն Բաքվի բեկորներին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությանը Երևանի հղած կոշտ պատասխանից հետո ադրբեջանական քարոզչական դաշտում նկատելի է պատերազմի մասին հոխորտանքի և հռետորաբանության աշխուժացում: Ընդհուպ Ալիևի աշխատակազմի ռազմական հարցերի պատասխանատուն խոսում է այն մասին, որ Հայաստանի կոշտ դիրքորոշումը Ադրբեջանին տալիս է ռազմական ճանապարհով «իր տարածքները վերադարձնելու» իրավունք: Ասելիքը շատ պարզ է՝ կամ Հայաստանին բերեք ադրբեջանական պայմանների դաշտ, կամ Ադրբեջանը կսկսի պատերազմ: Այդ հանգամանքը նախ և առաջ վկայում է, որ Ադրբեջանն այդպիսով հաստատում է որևէ փուլային տարբերակ չքննարկելու Երևանի հայտարարությունը: Որովհետև, եթե Երևանը այդ մասին հայտարարեր ուղղակի ձևականորեն, և իրականում ճիշտը լիներ Լավրովը, ապա հազիվ թե ադրբեջանցիները մինչև անգամ Ալիևի օգնականի մակարդակով զբաղվեին պատերազմի շանտաժով: Նրանք կքննադատեին Երևանի դիրքորոշումը, սակայն չէին դիմի պատերազմի սպառնալիքի: Դա նշանակում է, որ Երևանն իսկապես չի քննարկում որևէ փուլային տարբերակ, ինչպես և հավաստիացրել է պաշտոնական Երևանը հետհեղափոխական երկու տարիների ընթացքում:

Այժմ այն մասին, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է անցնել իր սպառնալիքի իրագործմանը: Միարժեք է մի բան, որ այդ հարցը հնարավոր չէ արժանացնել հստակ ու ճշգրիտ պատասխանի, մի շարք պատճառներով: Մյուս միարժեք բանն, իհարկե, այն է թերևս, որ Բաքուն այդպիսի քայլի չի դիմի երբևէ՝ եթե չունենա որևէ ազդեցիկ կենտրոնի աջակցությունը, և՝ եթե ունենա որևէ ազդեցիկ կենտրոնի նախազգուշացումը, որ ռազմական գործողությունն ընդունելի չէ: Ապրիլյան քառօրյա պատերազմում, ի դեպ, Բաքուն ուներ առնվազն երկու կենտրոնի աջակցություն՝ Մոսկվա և Անկարա, և չուներ որևէ ուժային կենտրոնի զգուշացում, որ պատերազմը կարող է վերածվել պատժի հենց Ադրբեջանի համար: Ինչպիսի՞ն է վիճակն այժմ: Ներկայումս Բաքուն չունի, թերևս, որևէ աջակցություն, անգամ Անկարայում: Թուրքիայի համար գուցե նպաստավոր են մանր սադրանքները, որ կարող է անել Ադրբեջանը, այդպիսով նաև խաղաքարտ տալով Անկարային: Բայց ռազմական լայն գործողություններ Անկարայի համար ներկայումս հարկավոր չեն, առնվազն քանի դեռ բավականին անորոշ է Ռուսաստանի հետ հարաբերությունը:

Թուրքիան չունի վստահություն, ի տարբերություն 2016-ի, թե ինչպես կպահի իրեն Ռուսաստանը: Կամ՝ կա վստահություն, որ Ռուսաստանն իրեն չի պահի 2016-ի նման, այդ թվում և այն կարևոր պատճառով, որ 2016-ի նման չէ Հայաստանը: Մի շարք առումներով Երևանը ներկայումս տարբեր է՝ ռազմա-քաղաքական բնույթի և միջավայրի, ներուժի իմաստով: Այդ թվում տարբեր է ոչ միայն թավշյա հեղափոխության շնորհիվ, այլ նաև հենց այն հանգամանքի, որ Ապրիլյան քառօրյային ցուցաբերել է ինքնիշխան դիմադրություն և կարողացել է զսպել ռազմա-քաղաքական ագրեսիան ինքնուրույն: Ռուսաստանը դրանից հետո, ու նաև թավշյա հեղափոխությունից հետո կանգնած է այդ իրողությունների փաստի առաջ, և դրանից խուսանավելու փորձերը առայժմ ապարդյուն են, որքան էլ անգամ ներհայաստանյան որոշակի շրջանակներ շահադիտական նպատակով փորձում են օգնել Մոսկվային այդ հարցում: Դրան զուգահեռ, Ռուսաստանն այժմ կանգնած է իշխանության տրանսֆորմացիայի կենսական խնդրի առաջ, ըստ այդմ՝ Կովկասում որևէ ռազմական լայնածավալ բախում կարող է լինել ճակատագրական: Բաքվի համար միջավայրը բացարձակապես պատերազմ սկսելու չէ, որևէ առումով, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական բալանսի: Սակայն այդ տեսանկյունից, իհարկե, հայկական զինուժից պահանջվում է բազմապատկել զգոնությունը, որովհետև անկյուն քշված վիճակում, հատկապես Ադրբեջանի ներքին համակարգում ակնառու մրցակցության և բախման պարագայում, այդ երկրում պայթյունը կարող է դառնալ անխուսափելի, և Հայաստանի ու Արցախի կողմ կարող են գալ բեկորներ: Դրանց պետք է պատրաստ լինել միշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում