Wednesday, 01 07 2026
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով

Թաղային փոքր խանութները բոլորը պարտքով են վաճառք անում․ ՓՄՁ-ները նոր խնդիրների առաջ են կանգնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, ՓՄՁ ոլորտում այս պահին ի՞նչ վիճակ է։ Կառավարության աջակցության ծրագրերն իրենց նպատակին հասնո՞ւմ են։

– Կառավարության աջակցություններն ուղղված են օրվա հացի խնդիրը լուծելուն, ոչ թե բալանս պահելուն կամ շահույթ ապահովելուն։ Ինչպես գիտեք, աշխատակիցներին ու ԱՁ-ներին տրվում է 68-136 հազար դրամ, որով մարդիկ կարող են իրենց գոյությունը պահպանել։ Իհարկե, չենք դժգոհում այդ օգնությունից, օժանդակությունից։ Այս օրերին կառավարության կողմից դա էլ մեծ բան է։ Սակայն դա չի կարող համարվել փոխարինող բիզնեսի եկամուտներին, հետագային և այլն։

– ՓՄՁ-ների մոտ այժմ ի՞նչ խնդիրներ են կուտակվել։ Աշխատանքային գործունեություն սկսելուց հետո ի՞նչ վիճակում կհայտնվեն ընկերությունները։ Եկամուտներ չեն եղել, երկար ժամանակ չեն լինի։ Ոլորտի ընկերությունները ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն։

– Եկամուտներ չեն եղել, մարդիկ պարտքեր են կուտակել, բացումից հետո լավագույն դեպքում 2-3 ամիս շատ վատ առևտրաշրջանառություն է լինելու։ Հիմա անգամ աշխատող ՓՄՁ-ներն ունեն խնդիր։ Հիմա աշխատում են մթերքի վաճառքով զբաղվողները, թաղային փոքր խանութները բոլորը պարտքով են վաճառք անում։ Նրանք էլ ունեն խնդիր հիմա։ Նշվում է, որ ամբողջ աշխարհում լինելու է տնտեսական ճգնաժամ։ Խնդիրներ լուրջ կլինեն։ ՓՄՁ-ի համար մյուս կարևոր խնդիրը, որը սպասվում է՝ վարձակալության վարձավճարներն են։ Վարձով տրվող տարածքների տերերը նույնպես խնդիրներ ունեն։ Հուսալ, որ նրանք ամբողջությամբ կզեղչեն վարձը, իրական չեմ համարում։ ՀՀ-ում մանր բիզնեսը մեծ մասամբ առևտրային գործունեություն է ծավալում առևտրի կենտրոնների և շուկաների վարչական տարածքներում: Քիչ թե շատ եկամտաբերություն ապահովող տարածքների գները միջինը տատանվում են ամսական 200-450 հազար դրամի սահմաններում՝ միջինը 15-20քմ տարածքների համար: Երևան քաղաքի կենտրոնում գտնվող առանձին խանութների վարձակալության գները տատանվում են միջինը 1000-5000 դոլարի սահմաններում 50-100քմ տարածքների համար: Մոլերում 100-300 դոլար 1քմ-ի համար։

– Այսինքն՝ արտակարգ դրության պայմաններում կիրառված տնտեսական սահմանափակումների ավարտից ու նորմալ աշխատանքային գործունեության անցնելուց հետո վարձակալության կուտակված վճարները պետք է վճարվե՞ն։

– Տեսեք, ընդհանրացված չենք կարող ասել։ Կլինեն մարդիկ, կլինեն տարածքի, շուկայի սեփականատերեր, ովքեր ընդհանրապես չեն վերցնի, կլինեն այնպիսիք, ովքեր ինչ-որ տոկոս կուզենան, բայց այդ տնտեսվարողները նույնպես ունենալու են խնդիրներ։ Նրանք էլ ունեն կոմունալ վճարումների խնդիր, աշխատավարձերի։ Նրանք էլ ունեն վարկեր։ Այս առումով, կարծում եմ, կառավարությունն անելիք ունի, որպեսզի մեղմի նրանց բեռը, այդ մարդիկ էլ կարողանան մեղմել բեռը մանր բիզնեսի համար։

– Դուք նշում եք, որ ոլորտը պետության կողմից անվերահսկելի վիճակում է գտնվում։ Ի՞նչ ասել է անվերահսկելի և ինչպե՞ս եք պատկերացնում այդ վերահսկողությունը։

– Անվերահսկելի բառն այստեղ եկեք բացասական իմաստով չընդունենք, այլ ընդունենք, որ դա պետության վերահսկողության տակ չէ։ Քաղիրավացիական հարաբերություններով է կարգավորվում։ Պետությունը չի որոշում, թե որ վարձակալն ինչքան պետք է վճարի։ Պետությունը չի որոշում՝ այս ամիս պետք է վճարի՞, թե՞ ոչ։ Դա թողված է վարձակալի ու վարձատուի հարաբերությունների վրա։ Ներկա պահին ազատ շուկայական հարաբերությունների համակարգում սա նորմալ է։ Սակայն կարծում եմ՝ լավ կլիներ, որ որոշակի վերահսկողություն լիներ։ Մի քիչ բարդ հարց է, որովհետև ստացվում է՝ պետությունը մտնում է անձնային շուկայական հարաբերությունների մեջ։

– Խնդրից ելքը ո՞րն է։ Գործիքակազմը ո՞րն է։

– Տեսեք, պետությունը վարձով տրվող տարածքների եկամտի 10 տոկոսը գանձում է, չէ՞։ Դրան գումարած այլ հարկեր։ Հարկերի հետաձգմամբ, հարկային արձակուրդ տալով, որոշ ամիսների հարկերը, եթե հնարավոր է զեղչելով, տեղական ինքնակառավարման մարմիններին վճարվող հարկերից հրաժարվելով։ Կամ 0 տոկոսով վարկը, որն առաջին օժանդակության ծրագրով տրվում է բիզնեսին, հնարավոր լիներ վերցնել նաև այս տնտեսվարողներին։ Նրանք էլ ժամանակ ու դադար կստանային ու կկարողանային զեղչեր անել մյուսների համար։ Այս ամենը, իհարկե, սպիտակ դաշտում աշխատողների համար: Ստվերի դեպքում պատեհ պահ է ինֆորմացիայի հավաքագրման, վարձավճարների իրական չափերի ճշտման, հետագայում սպիտակ դաշտ բերման համար: Գործիքակազմը շատ պարզ և իրականանալի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում