Forbes-ի փորձագետները ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթին ճանաչել են միլիարդատեր: Ամսագիրը ռեփերի կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար:
Միլիարդատիրոջ կարգավիճակ վերագրելու մասին պաշտոնական որոշումը ստացվել է ռեփերի կողմից իր ֆինանսական հաշվետվության բացահայտումից հետո:
Լրագրողները գնահատել են Yeezy ապրանքանիշի շահութաբերությունը, որն ամբողջությամբ տնօրինում է Ուեսթը: Հաշվի առնելով բրենդի կապը Adidas ընկերության հետ` փորձագետները կանգ են առել 1,3 միլիարդ դոլար թվի վրա:
Ուեսթը, սակայն, համաձայն չէ փորձագետների գնահատականի հետ: «Ոչ թե միլիարդ, այլ 3,3 միլիարդ դոլար, քանի որ Forbes-ում ոչ ոք չի կարողանում հաշվել»,- հայտարարել է նա:
Ուեսթը վաղուց էր փորձում համոզել Forbes-ին իր միլիարդավոր կարողության մեջ: «Ես ցույց եմ տվել նրանց 890 միլիոն դոլարի անդորրագիր, իսկ նրանք նախկինի նման ինձ չեն անվանում միլիարդատեր»,- պարբերականը մեջբերում է Ուեսթի խոսքերը:
2019 թվականի արդյունքներով` Ուեսթը դարձել է ամենաբարձր վճարվող ռեփերը Forbes-ի վարկածով:






































