Իդլիբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչները կրակ են բացել բնակավայրի ուղղությամբ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովին:
«Գրանցվել է մեկ գնդակոծություն Իդլիբ գավառի Մաարե-Մուխուզ բնակավայրում»,- ասել է Ժուրավլյովը:
Նա նաև հավելել է, որ թուրք զինվորականները չեն խախտել հաշտությունը:
Համաձայն ռուս-թուրքական պայմանավորվածության` մարտի 6-ից Իդլիբում գործում է կրակի դադարեցման ռեժիմը: