Հուլիսի 20-ին ժամը 15:.04-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոմայրուղու 110-րդ կմ-ում, Նորավանքի կամրջի մոտակայք՝ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ վարորդին ավտոմեքենայից դուրս բերման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԿԱՄԱԶ» մակնիշի 720ԼՕ43 պետհամարանիշով ավ¬տոմեքենան, վնասելով պատնեշը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկնելով Արփա գետը:
Մինչ փորկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով, տարբեր աստիճանի մարմնական վնաս¬վածք¬ներով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Երևանի բնակիչ, 1965թ. ծնված Անդրանիկ Ալեքսանյանը: Փրկարարների կողմից Ա.Ալեքսանյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այ¬նու¬հետև՝ տուժածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:









































