Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի վարակի ևս 5966 դեպք՝ հայտնում է հիվանդության դեմ պայքարի փորձագիտական խումբը:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 74 588 մարդու: Ամենօրյա աճը կազմում է + 8,7%:
Նոր դեպքեր են հայտնաբերվել 83 մարզում, Մոսկվայում՝ 2612 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կա 39 509 ախտորոշում:
Նոր դեպքեր են գրանցվել նաև Մոսկվայի մարզում (605), Սանկտ Պետերբուրգում (215) և Մուրմանսկի մարզում (193):
Ամբողջ երկրում հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 681-ի, անցած եկ օրում մահացել է ևս 66 մարդ:











































