Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին անդրադարձել է Հայաստանի համար գազի գնի հարցին, խոսել արցախյան խնդրի մասին, անդրադարձել Հայաստանում ռուսական կորպորացիաների գործունեությանը: Այդ ամենում բավականին ակնառու է եղել Լավրովի դժգոհությունը, որը հասկանալիորեն արտահայտում է ՌԴ իշխանության որոշակի դժգոհությունը Հայաստանի հետ հարաբերության առումով: Մենք առիթ ունեցել ենք այդ մասին խոսել հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամներ, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է անցնեն հետհեղափոխական իրավիճակի ադապտացիոն բարդ փուլով, որը կարող է տևել ընդհուպ տարիներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ:







































