Saturday, 27 06 2026
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի

Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է միջազգային լուծումներ:

Աֆեյանն այս մասին ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը, փորձարկելը մեկ բան է, սակայն որքա՞ն ժամանակ հետո Հայաստանի նման երկիրը կկարողանա օգտվել այդ տեսակ պատվաստանյութից այս ճգնաժամի պայմաններում»,- հարցրեց մոդերատորը:

Աֆեյանը նախ նշեց՝ պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղված են տասնյակ հազարավոր գիտնականներ աշխարհով մեկ, գուցե դրանք հիմա անմիջապես չեն կարող բուժել պացիենտներին, սակայն դրանք ապագա պացիենտների համար են: Նա նկատեց՝ ստեղծված վիճակը ինչ-որ չափով աննախադեպ է մեր ժամանակներում, գոնե վերջին հարյուրամյակում՝ մասշտաբի տեսանկյունից:

«Եվ մենք պետք է պաշտպանվենք ավելի ու ավելի առաջատար տեխնոլոգիաների միջոցով: Մեկուսացումը առաջին քայլն է, սակայն անշուշտ ամբողջ աշխարհն աշխատում է և հույս ունի, որ նաև պետք է մշակվի պատվաստանյութ, դեղամիջոց: Եվ մենք ընկերություններից մեկն ենք, որ աշխատում ենք դրա վրա: Այս ասպարեզում կան շատ անորոշություններ: Ինչ վերաբերվում է Հայաստանի նման երկրներին, պետք է ասեմ, որ այս ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են, նախատեսված են ամբողջ աշխարհին օգնելու համար: Ապրում ենք մի ժամանակում, որտեղ ազգայնամոլությունն ավելի մեծ զարկ է ստացել, կան երկրներ, որոնք ավելի շատ հակված են իրենց շահերը պաշտպանելու, քան ամբողջ աշխարհի, բայց ի վերջո ես վստահ եմ, որ աշխարհի ազգաբնակչությունը կտա լուծումներ, որոնք մատչելի կլինեն բոլորի համար»,-ասաց Աֆեյանը:

Նրա կարծիքով՝ այս ճգնաժամը կհիշեցնի, որ անհրաժեշտ են գլոբալ հաստատություններ, որոնք հիմնվել էին անցյալ դարում, բայց այժմ, կարծես թե, թուլանում են: Աֆեյանը նկատեց՝ դա կլինի միջազգային կառույցների պատասխանատվությունը, ինչպիսիք են ԱՀԿ-ն, այլ կառույցներ:

«Մենք, ինչպես նաև մյուսները միասին աշխատում ենք ՝ երաշխավորելու համար, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին: Եվ, անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես դրա ստացողը կլինեն: Սա միջազգային ճգնաժամ է, ուստի դրա համար անհրաժեշտ են միջազգային լուծումներ»,-ասաց նա:

Կորոնոավիրուսի դեմ փորձարկված և հաստատված պատվաստանյութ այս պահին աշխարհում դեռ չկա: Աֆեյանի ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունում այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

Աֆեյանը հույս էր հայտնել, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի: Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Այն լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում