Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հայկական արմատներ ունեցող Յուրի Զորկաեֆը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զորկաեֆը սոցցանցերի էջերում լուսանկար է տեղադրել եղբայրների հետ և գրել. «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որ հիշենք մեր նախնիներին և լուսավորում է Հայաստանի ապագան»:
Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդդարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոցցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակպետություն:








































