Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հիմա վերականգնվում է COVID-19-ից հետո, մտադիր է աշխատանքի վերադառնալ ապրիլի 27-ին։ Այս մասին գրում է The Daily Telegraph պարբերականը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքերով, վերջին շաբաթվա ընթացքում Բրիտանիայի վարչապետը «լիարժեք և շատ աշխատել է»։
Ինչպես նշում է պարբերականը, Ջոնսոնն արդեն կարգադրել է իր օգնականներին, որպեսզի հաջորդ շաբաթվա օրակարգում հանդիպումներ նշանակեն տարբեր նախարարների հետ։










































