Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային զբոսայգու կառուցման ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։
Բանվորները, որոնք տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ, այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին։
Գերեզմանաքարերի վրա հայերեն գրություններ են եղել, ինչից թանգարանի աշխատակիցները ենթադրել են, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերի:
Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ: