ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սուրեն Գալստյանին արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստա, նի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սուրեն Արշակի Գալստյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար»,- նշված է որոշման տեքստում։











































