Saturday, 27 06 2026
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք

Ռուսական էլիտայի հոգեվարքը. Պուտինն այլևս ի վիճակի չէ

Թեև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի հայտարարությունները բավականին աղմուկ հանեցին Հայաստանում, դառնալով մի կողմից Հայաստանի նախկին իշխող համակարգի համար իշխանությանը քննադատելու, մյուս կողմից նաև այդ համակարգի որոշակի լյուստրացիայի առիթ, այդուհանդերձ, Լավրովի հայտարարությունները, թերևս, ավելի շատ ի ցույց էին դնում Ռուսաստանում բարդ խնդիրները, քան որևէ վկայում Հայաստանի համար որևէ խորքային խնդրի մասին: Կամ՝ Հայաստանի համար խնդիր կարող է լինել այն, թե ինչպիսի իրավիճակ ու հոգեվիճակ է Ռուսաստանի իշխող համակարգում, բայց կապված ոչ թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, այլ համաշխարհային իրավիճակի հետ:

Ռուսաստանի համար թթվածնի՝ նավթի գների անկումը շարունակվում է՝ չնայած ՕՊԵԿ+ շրջանակում համաձայնագրի, որի պարագայում թվում էր, թե գները կայունանալու են: Այսինքն՝ Ռուսաստանը շարունակում է զրկվել թթվածնից, ինչպես, ի դեպ, զրկվում էր Խորհրդային միությունը: Իհարկե, համարժեք կամ իրատեսական չէ պատկերացնել, որ Ռուսաստանին սպասվում է նույն ճակատագիրը: Թույլ չեն տա, դրա փլուզումը կամ մասնատումը աշխարհաքաղաքականորեն պահանջված չէ: Սակայն Ռուսաստանը ստիպված է լինելու հրաժարվել այսպես ասած՝ սեփական խաղից, հրաժարվել այն հավակնություններից, որ ներկայացնում էր Արևմուտքի հետ դիմակայության գնալով: Այսինքն՝ Ռուսաստանը կայացնելու է թերևս ճակատագրական ընտրություն՝ լինել Արևմուտքի՞, թե՞ Չինաստանի խնամակալության ներքո: Ու թեև երկու պարագայում էլ այդ ամենն արտահայտվելու է առերևույթ բավականին աննշմար հանգամանքներով, ռուսական էլիտայի համար, սակայն, պարզ է, որ ներէլիտային շրջանակում երկու պարագայում էլ անխուսափելի են լինելու ցավոտ վերադասավորումները: Դրանք արդեն սկսվել են:

Եվ այստեղ, իհարկե, յուրաքանչյուր խմբի համար առաջանում են ռիսկեր նաև, այսպես ասած, պրոֆիլային ուղղությունների առումով, որոնք կարող են լինել ներքին թիրախավորման առիթներ: Ռուսաստանի արտգործնախարարի գրոհը Հայաստանի ուղղությամբ, ըստ էության, արտահայտում է այդ ռուսական վերնախավում առկա հոգեբանական բավականին բարդ վիճակը: Դա է նաև պատճառը, որ գազի գնի հարցում Լավրովը ուղղակի ասում է, թե ժամանակը չէ այդ հարցերը բարձրացնելու համար: Թե հատկապես ինչով են դրանք բարդացնում Լավրովի կյանքը, պարզ չէ, թեև հնարավոր է, որ այստեղ խնդիրը շաղկապված է: Բոլոր դեպքերում, սակայն, մենք ականատես ենք ռուսական իշխանության հոգեվարքին, որը պայմանավորված է նավթի համաշխարհային շուկայի հոգեվարքով:

Հայաստանի համար դա, իհարկե, խնդիր է, պարզապես ոչ այն, ամենևին ոչ այն խնդիրը, ինչ փորձ են անում ներկայացնել նախկին իշխանությունը ներկայացնող տարաբնույթ գործիչներն ու փորձագետները: Հայաստանի համար խնդիրն այն է, որ ռուսական էլիտայի հոգեվիճակը առաջացնում է անհրաժեշտություն սերտացնել աշխատանքը, շփումները, հաղորդակցությունը Արևմուտքի և Չինաստանի հետ՝ ռուսական էլիտայի ջղաձիգ շարժումների թիրախ չդառնալու համար: Այլևս կարող է օգտակար չլինել անգամ Պուտինի հետ ուղիղ կապը, որը միշտ է եղել Երևանի շանթարգելը ՌԴ հետ հարաբերության առումով: Պուտինն այժմն հազիվ թե առանց արտաքին օգնության ի զորու է ապահովել ռուսական էլիտայի լիակատար կառավարելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում