Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

«Մենք փուլային տարբերակն այլ կերպ ենք պատկերացնում». Ստեփանակերտն արձագանքում է Լավրովի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են:

«Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», – ասել է Լավրովը։

Լավրովը վստահություն է հայտնել, որ եթե մենք որոշման հանգենք այժմ քննարկվող փաստաթղթերը ստորագրելու հարցում, դա կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմն ու գալ համաձայնության: Հիմա պետք է պայմանավորվել, և հենց դրան ենք մենք ձգտում ԵԱՀԿ համանախագահների հետ»։

Քանի որ մեկ տարի առաջ Արցախի նախագահը դեռ Բակո Սահակյանն էր, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, արդյոք Ստեփանակերտում ունեն տեղեկություն հիշյալ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու մասին.«Ես կարծում եմ դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացներին պետք է շատ սառնասրտորեն մոտենանք։ Էմոցիաները պետք է մի կողմ դնենք։ Ընդհանրապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մոտեցումներ կան։Եթե հիմնականում ամփոփենք՝ փուլային ու փաթեթային տարբերակներ։Ասեմ, որ այն մոտեցումները, այն փուլային տարբերակը, որ Ադրբեջանն է ներկայացնում՝ մեզ համար անընդունելի է։

Մենք դեմ չենք փուլային տարբերակին՝ որպես կարգավորման փիլիսոփայություն։ Բայց մեր պատկերացրած փուլային տարբերակն ու Ադրբեջանի պատկերացրածն՝ իրարամերժ են։ Որպես փուլային տարբերակ, որպես գաղափար դեմ չենք, բայց տարբեր բաներ ենք տեսնում։ Մենք փուլերով տեսնում ենք տարբեր փաթեթային հարցերի կարգավորում։Օրինակ՝ առաջին փուլը թող լինի քաղաքական տարբեր հարցերի կարգավորումը, ասենք՝ Ադրբեջանը ճանաչում  է Արցախը,  մենք Ադրբեջանը։ Սա կլինի առաջին փուլը։ Երկրորդ փուլը՝ փաթեթում ընդգրկված շատ այլ հարցեր, օրինակ՝ սահմաններ։ Իսկ Ադրբեջանի պատկերացումն այլ է, Ադրբեջանը փորձում է փուլային տարբերակով վերանայել հակամարտության հետևանքները և ոչ պատճառները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Բաբայանն ասաց.«Ադրբեջանի մոտեցումը նշանակում է արցախյան պետականության փուլային ապամոնտաժում, ինչը կբերի հայոց պետականության կործանման։ Ինչ վերաբերում է նրան, որ Լավրովն ասել է՝ այդ հարցերը քննարկվում են, այո՛ կարող է քննարկվում են։ Ինչու՞ որովհետև, եթե Ադրբեջանը մի հարց է դնում միջնորդ երկրները, նաև Հայաստանը այդ հարցը քննարկում են։ Բայց կարող է Հայաստանն ասում է՝ սա մեզ համար անընդունելի է, իսկ փաստը մնում է փաստ, որ այդ հարցն արծարծվել է»։

Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն Լավրովն ասում է, որ սեղանին կա դրված փաստաթուղթ, իսկ մեր իշխանությունները դա հերքում են, Դավիթ Բաբայանը պատասխանեց.«Խնդիրն այն է, որպեսզի այն դառնա փաստաթուղթ՝ բոլոր կողմերը պետք է համաձայնեն։ Ադրբեջանը կարող է ամեն անգամ ներկայացնել մի փաստաթուղթ և բոլոր կողմերը այն քննարկեն ու փաստ է դառնում, որ այդ փաստաթուղթը քննարկվում  է, բայց դա չի նշանակում ՝ ընդունվել է կամ վերջնական տարբերակ է։Պարոն Լավրովը չի ասել, որ այդ տարբերակը ընդունվել է, ընդամենը ասել է, որ քննարկվում է։Ադրբեջանն ամեն անգամ պատեհ ու անպատեհ առիթներով, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է կորոնավիրուսին՝ անպայման իր գաղափարները առաջ է տանում և նույնիսկ եթե դու դրանք մերժում ես՝ դառնում է քննարկում»։

Արդյոք մեր հասարակությունը պետք է անհանգստություն ունենա , որ  ժողովրդի թիկունքում ինչ-որ բաներ են բանակցվել, կարող են լինել հանկարծակի զիջումներ հարցին ի պատասխան, Դավիթ Բաբայանն արձագանքեց.«Ժողովրդի թիկունքում չեն կարող ինչ-որ բան խոսել և դա հայտնի չլինի։ Ընդհանրապես ես հետևյալ գաղափարի կրողն եմ. մենք չպետք է փնտրենք մեղավորներ դրսում, մեկը սա է ասել, Ռուսաստանը կամ Ամերիկան է մեղավոր։Պատմությունից եթե նայենք՝ բոլոր խնդիրը մեր գլխին գալիս են մեր իսկ պատճառով։ Հետևաբար եթե լինենք պրոֆեսիոնալ, պարկեշտ ու միասնական՝ խնդիրները կհաղթահարվեն։ Դա նշանակում է, որ թաքուն ոչինչ չկա։ Սա ենթադրում է նաև, որ մենք ավանդական լավ հարաբերություններ պետք է ունենանք մեր ավանդական եղբայրական պետությունների հետ, աշխարհաքաղաքական ճիշտ հոտառություն պետք է ունենանք ու ամեն ինչ նորմալ  կլինի»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե Լավրովի այս հայտարարությունը որոշակի նորություն էր պարունակում և թվում է թե վերջինս ի հեճուկս մեր իշխանությունների պնդումներին, որ սեղանին չկա որևէ փաստաթուղթ, ասում է, որ քննարկվում է փուլային տարբերակը, Բաբայանն ասաց.«Պետք է մի քիչ էլ սպասենք, տեսնենք թե ինչ գործընթացներ են։ Չպետք է դավեր ման գանք՝ հատկապես եղբայրական երկրների կողմից։ Ամեն ինչ պետք է ճիշտ անենք, ճիշտ քաղաքականություն վարենք ու մեզ որևէ վտանգ չի կարող սպառնալ։Մենք միշտ խոսել ենք այն մասին,որ իրավունք չունենք կտրուկ փոփոխություններ մտցնել, և-և-ի քաղաքականությունը փոխարինենք կամ-կամով։ Մենք պարտավոր ենք եղբայրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և նաև մեր ավանդական կապերը ու այն , որ Ռուսաստանում ամենամեծ հայկական համայնքն է ապրում։ Պետք է  բարեկամական շատ լավ հարաբերություններ ունենանք ԱՄՆ-ի, Եվրոպայի, Վրաստանի հետ։ Այլ տարբերակ չունենք»։

Արդյոք հնարավոր է փուլային կամ փաթեթային տարբերակով ինչ-որ տարածքի զիջում կամ փոխզիջում  հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Մենք տարածքային խնդիր չունենք, հարցը սահմանների հստակեցումն է։ Միգուցե ինչ-որ բան կարելի է անել, բայց այնպես չէ, որ մենք տարածք ենք զիջում, իրենք ոչ մի բան։ Կարող է մեկն ասել՝ այս գյուղը թող այս սահմանով գնա, մյուսն էլ ՝այս։Ինչու՞ ենք մենք սահմանների հարցը միայն Ադրբեջանի պահանջների ներքո պատկերացնում։Իսկ ու՞մն է Գետաշենը, Նախիջևանը։Ուզում ենք՝ սահմանների հարց, եկեք փաթեթով, փուլ առ փուլ քննարկենք։ Առաջին փուլը թող սահմանների հստակեցումը լինի, երկրորդը՝ միմյանց ճանաչումը կամ հակառակը։ Չի կարող լինել այնպիսի մի կարգավորում, որն Արցախը խոցելի կդարձնի։ Իսկ մեզ համար տարածքը,  անվտանգությունը կենսական նշանակություն ունեն։Անվտանգությունը ոչ պակաս կարևոր է, քան կարգավիճակը։Կարգավիճակն առանց անվտանգության գին չարժե»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում