Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ցավակցական նամակ է ուղարկել Ռուբեն Շուգարյանի ընտանիքին։
«Խոր վշտով ընդունեցի Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան լուրը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեր ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում համբերություն` հաղթահարելու անդառնալի կորստի ցավը։
Ռուբեն Շուգարյան դիվանագետի և գիտնականի, Հայրենիքի հավատարիմ քաղաքացու և լավ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։
https://www.facebook.com/MFANKR/posts/2992859634104577










































