Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` ոստիկանապետը ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել էր նշված մեկուսարանում ծառայողական քննություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ Էդիկ Գալստյանը «ԿՊԶ»-ում գիշերը կազմակերպել է այնտեղ գտնվող մի քրեական հեղինակության հանդիպումը այլ անձի հետ:
Արդյունքում` ինֆորմացիայի արտահոսք է եղել և ազդել է մի քրեական գործի նախաքննության վրա:









































