Ավստրիան մայիսի 15-ից ավելի կմեղմի կորոնավիրուսային համաճարակի պատճառով մտցված կարանտինային միջոցառումները: Այս մասին հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ Reuters-ին հղումով:
Կառավարությունը մայիսի կեսերից թույլ կտա բացել ռեստորանները և վերսկսել կրոնական ծառայությունները: Բացի այդ, դասերը կվերսկսվեն ավարտական դասարանների աշակերտների համար:
Կուրցը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մնացած աշակերտների համար դպրոցները կբացվեն աստիճանաբար՝ սկսած մայիսի 15-ից:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ավստրիայում մայիսի կեսից կսկսեն գործել թանգարանները և մշակութային մի շարք այլ հաստատություններ:









































