Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը և Կովկասի մուսուլմանների վարչությունն արձանագրություն են ստորագրել փոխըմբռնման և համագործակցության մասին։ Այդ համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի կրոնական գործերի նախարար Մեհմեդ Գյորմեզը և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ երկու երկրների կրոնական կառույցների միջև հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կհանդիսանա թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններին։
Փաշազադեն նաև հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Հիշեցնենք, որ Փաշազադեն Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար է դարձել 1980 թվականի ամռանը և ստացել շեյխ ուլ իսլամ հոգևոր կոչումը։









































