Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայում «ԴԱԻՇ»-ի՝ հետախուզման մեջ գտնվող ամենափնտրվող ահաբեկիչներից մեկին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն:
Ձերբակալվածի անունը չի նշվում: Հայտնի է, որ նա ազգությամբ եգիպտացի է:
Իսպանիայի ազգային ոստիկանության տվյալներով՝ նա ապօրինիբար երկիր է մուտք գործել Հյուսիսային Աֆրիկայից: Նա կալանավորվել է Ալմերիայում:
Հաղորդվում է նաև, որ նա մասնակցել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված ռազմական գործողություններին:








































