Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստով:
Այս մասին գրում է ֆրանսիական La Sport-ը: Ըստ պաբերականի, Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն իր կազմում ուզում է տեսնել «զինագործներից» Ալեքսանդր Լակազեթին: Վերջինս կարող է փոխարինել Էդիսոն Կավանիին:
Լակազեթը ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Լիոն»-ի կազմում, իսկ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին:
Այժմ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: