Իտալիայի ֆուտբոլի առաջնության բոլոր մասնակից ակումբները ընդհանուր հայտարարի են եկել մրցաշրջանի վերսկսման հարցում:
Այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսումը և ընթացքը կվերահսկվի ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: