Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Եթե Խաչատուրովը չներկայանա քննիչ հանձնաժողով, ապրիլյանի ամբողջ մեղքը բարդելու են իր վրա

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Ապրիլյան պատերազմից հետո մեր մոտ հսկայական կասկածների տեղիք առաջացել․ «Առաջին լրատվական»-ի հարցին պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ Ապրիլյան դեպքերի ժամանակ (ես այն չեմ համարում պատերազմ) մեր իշխանությունները զարմացել էին, թե ժողովուրդն ինչպես միանգամից ոտքի կանգնեց։ Նրանք չէին սպասում, որ ժողովուրդը կարձագանքի՝ մանավանդ ազատամարտիկները, որովհետև այդ ժամանակ ազատամարտիկների վիճակը շատ ծանր էր՝ արհամարհված, անտեսված։ Երբ ժողովուրդը, այդ թվում նաև ազատամարտիկները, ձգտում էին գնալ առաջին գիծ, իշխանությունները սկսեցին ձգձգել։ Երբ «Ազատամարտիկների դաշինքը» ներկայացրեց 650 մարդուց կազմված ցուցակ, նրանք սկսեցին ձգձգել՝ վաղը կմեկնեք, մյուս օրը կմեկնեք։ Վերջապես եկավ այն պահը, որ արդեն համաձայնվեցին, բայց ոչ միանգամից՝ սկզբից 130 հոգի, հետո նորից 130 հոգի։ Առաջին 130 հոգին ուղարկեցին Վարդենիս»։

Ըստ ձեզ՝ ձգձգումները պայմանավորված էին նրանով, որ բանակը չունե՞ր մարդկային ռեսուրսների պակաս, թե՞․․․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Այո, նրանք ասում էին, որ մարդկային ռեսուրսի պակաս չունենք։ Դրա համար էլ այդպես ձգձգում էին։ Առաջին 130 – 140 հոգին գնացին Վարդենիս։ Արդեն երկու օր հետո երկրորդ 140 հոգին մեկնեցին Ճամբարակ։ Երրորդ խումբը գնաց Մարտունի, նոր դրանից հետո չորրորդ խումբը գնաց Մարտակերտ։ Այսինքն՝ այս ձգձգումները, արտաքինից էլ երևում էր, որ ձևական բնույթ են կրում։ Ինչո՞ւ էին ձգձգում։ Ցանկացողները շատ-շատ էին։

Բոլորին ուղարկում էին Նուբարաշենից։ Երբ առաջին օրը ես գնացի Նուբարաշեն, հասկացա, որ ինչ-որ մի բան այն չէ։ Չկար նորմալ կազմակերպչական աշխատանք։ Մենք անցել ենք Արցախյան ազատամարտ, ու համեմատելով, ես տեսնում էի, որ այստեղ ձևական բնույթ է կրում այս ամենը։ Չէին կարող ասել՝ պետք չի, մի գնացեք, բայց ուղղակի վերցնում և ուղարկում էին այստեղ կամ այնտեղ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում