ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի ներկայիս գները «շատ հետաքրքիր» է անվանել, նշելով, որ դրանք թույլ կտան լիովին լրացնել ազգային պահուստները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է լրացնել նավթի իր ռազմավարական պաշարները մինչև 75 միլիոն բարելի չափով։
«Եվ դա առաջին անգամը կլինի վերջին ժամանակներում, որ դրանք լիքը կլինեն»,- հավելել է Թրամփը։
Ապրիլի 20-ին առաջին անգամ պատմության մեջ WTI տեսակի նավթի ֆյուչերսների գները նվազել են 300 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով -40,32 դոլարի։









































