Համացանցում տարածվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի տեսաուղերձի տեսանյութի մոնտաժված, չստացված կադրերը։ Տեղի ունեցածը, բնականաբար, քննարկումների մեծ տարածություն բացեց սոցիալական ցանցերում։ Դրան հաջորդեցին փոխադարձ մեղադրական «փոխհրաձգությունները» վարչապետի աշխատակազմի և հանրայինի ղեկավարության միջև ավելի հիասթափեցնող ու տխուր պատկեր են ստեղծեց: Ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ մենք համակարգային լուրջ խնդիրներ ունենք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Հայկ Սահակյանի և Սուրեն Պետրոսյանի հետ:
Վարչապետի վերջին լայվը թավիշի և ամենաթողության մասին էր: Չէ որ մենք Թավշյա հեղափոխությամբ համաձայնություն էինք ձեռք բերել, որ պետք է քանդենք այդ արատավոր շղթան, բռությունների շղթան: Երբ բռնությանը, ծեծ ու ջարդին չենք պատասխանելու նույն կերպ, որովհետև բռնությունը էլ ավելի բեթար բռնություն է ծնում: Ու Փաշինյանը փորձում է կտրել այդ արատավոր շղթան: Հենց գնաց բռնության ու սկսեց պադեզդներում մարդ ծեծել, ինչո՞վ է տարբերվելու նախկիններից:










































