Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հիշեցնում է.
«Էլեկտրասյուներին, ծառաբներին, և չնախատեսված այլ վայրերում հայտարարություններ փակցնելն այսուհետ ենթադրում է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։ «Գովազդի մասին» օրենքում կարարված լրացման համաձայն՝
⛔Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը
🚫Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում,
🚫 հենասյուների վրա
🚫 էլեկտրասյուների վրա
🚫 ծառաբներին
🚫 քաղաքային կահավորանքների վրա
🚫 ցանկացած այլ հանրային վայրում։
Հայտարարություններ փակցնելը թույլատրվում է միայն
📍 բազմաբնակարան բնակելի շենքերում
📍 Երևան քաղաքի վարչական սահմաններում տեղադրված՝ հայտարարությունների համար նախատեսված վահանակների վրա»:










































