Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց «թավիշի» ու ամենաթողության մասին։ Վարչապետի լայվին նախորդել էր փորձնական կադրերի հանրայնացումը ու դրան հաջորդած պետական կառույցների, մասնավորապես՝ վարչապետի մամուլի խոսնակի ու Հանրային հեռուստաընկերության «փոխհրաձգությունը»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ:
Սկանդալային տեսահոլովակի մասին Փաշինյանը շատ հակիրճ է խոսել, սակայն, խոսքը հիմա դրա մասին չէ։ Փաշինյանը բացահայտեց, թե ինչն է երկրում տիրող մեծ դժգոհության պատճառը։ Մեջբերեմ վարչապետի վարկածը, «Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը՝ նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը: Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետև 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասել է նա: Վարչապետի ախտորոշմանը կխնդրեմ անդրադառնալ։









































