Հանգստյան օրերին համացանցը ողողված էր վարչապետի ուղերձի «բեքստեյջ» կադրերով, որոնք անհասկանալի ձևով հայտնվել էին որոշ շրջանակների ձեռքի տակ։ Նախ՝ մի մասը խոսում է այն մասին, որ բովանդակային առումով տեսանյութում որևէ տարօրինակ բան չկա, բայց բովանդակությունից զատ մեկ այլ՝ թերևս ավելի կարևոր հանգամանք են նշում, այսպես կոչված «սլիվ»-ի հանգամանքը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը համակարծիք է, որ բովանդակության առումով որևէ խնդիր չկար, բայց նկատում է՝ այդ դեպքը համակարգային խնդրի արտացոլում էր, իսկ թիմային աշխատանքը բացակայում էր։ Հակառակը՝ ըստ պատգամավորի, ամեն մեկը փորձում էր պատասխանատվությունը իր ուսերից ցած գցել։











































