Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վեհափառի հայտարարությունից հետո՝ նրան ուղղված հայտարարություններին։
«Ես կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, նա էլ կորոշի՝ ինչպես վարվել։ Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք», – ասաց Զոհրաբյանը։











































