Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ԵԱՏՄ առաջնորդների ուշացած նիստը. վճռական քայլեր առայժմ չեն նկատվում

Անցած շաբաթվա սկզբին՝ ապրիլի 14-ին, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Աշխատանքային հանդիպմանը, որը գումարվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահող, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ, մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Օնլայն-նիստի օրակարգում ընդգրկված էր ընդամենը մեկ հարց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունության պահպանումը:

Նիստի արդյունքներով ԵԱՏՄ առաջնորդներն ընդունել են համատեղ Հայտարարություն, որով անդամ պետությունների ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համախմբված և միասնական աշխատանքները կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքները վերացնելու, պահպանելու ինտեգրացիոն համագործակցության այն մակարդակը, որին մինչ օրս հասել են միության անդամները, և խթանելու ԵԱՏՄ-ի հետագա տնտեսական զարգացումը: Առանձնահատուկ շեշտվել է այն տեսակետը, որ պանդեմիան չպետք է հանգեցնի հաստատված կոոպերացիոն կապերի խզմանը, միջազգային առևտրի և ներդրումային գործունեության դադարեցմանը:

Հայաստանի կողմից ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքում նշելով, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը: Այդ համատեքստում վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը 11 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել, որպեսզի մեղմի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Փաշինյանի խոսքերով՝ հայկական կողմը լիովին աջակցում է բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։ «Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար», – ասել է Հայաստանի վարչապետը:

Այդուհանդերձ, ի տարբերություն պաշտոնատար անձանց՝ ոչ բոլոր փորձագետներն ու վերլուծաբաններն են նույն միանշանակությամբ ու գոհունակությամբ գնահատում ինչպես ԵԱՏՄ-ն՝ որպես տնտեսական կազմակերպություն, այնպես էլ դրա գործունեության արդյունավետությունը և անդամների համատեղ ջանքերը հատկապես վերջին շաբաթներին, երբ կորոնավիրուսի ճգնաժամը գնալով սրվում է: Տարօրինակ է հատկապես այն փաստը, որ ԵԱՏՄ առաջնորդներն այսքան ուշ են հավաքվում քննարկելու ստեղծված իրավիճակն ու հնարավոր ծանր հետևանքները: Մեր վերլուծաբանը գրում է, թե տպավորություն է, որ ԵԱՏՄ-ն տեսավեհաժողով է անցկացրել, որովհետև այլևս ուղղակի անհարմար էր չանցկացնելը:

https://www.tert.am/cache_image/news_images/663/1986240_1/dubnov-770x510.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը:

– Ի՞նչ եք կարծում, պարոն Դուբնով, մի քիչ ուշ չե՞ն հավաքվում ԵԱՏՄ առաջնորդները քննարկելու ճգնաժամը: Այն տպավորությունն է, որ Եվարասիական միությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է մնալ հիմնականում ձևական, ֆիկտիվ մի կառույց, որն էական ազդեցություն չունի այս ակումբի անդամ երկրների տնտեսական կյանքի վրա: Որքանո՞վ եք համաձայն այս տեսակետի հետ:

– Չեմ վիճի ձեզ հետ: ԵԱՏՄ-ի գագաթաժողովը օնլայն ռեժիմով դժվար է արտահերթ կամ հրատապ անվանել: Բայց եթե հիշենք, թե ինչքան ուշացած պանդեմիային արձագանքեց Եվրամիությունը՝ շատ ավելի էֆեկտիվ կառույց, ապա Եվրասիական միության առաջնորդների ուշացած արձագանքն այլևս զարմանալի չի թվա: Այս արտակարգ իրավիճակում յուրաքանչյուր պետություն փորձում է լուծել առաջին հերթին իր խնդիրները, պաշտպանել իր քաղաքացիներին: Ցավոք…

– Ի՞նչ է ընդհանրապես արել ԵԱՏՄ-ն վերջին շաբաթներին՝ մեղմելու ներկայիս ճգնաժամի տնտեսական հետևանքները:

– Այդ ուղղությամբ վճռական ինչ-որ քայլեր, գործողություններ առայժմ չեն նկատվում:

– Իսկ Ձեր կարծիքով՝ հատկապես ո՞ր հարցերի, ո՞ր ուղղությունների վրա պիտի կենտրոնացնեն իրենց ուշադրությունը անդամ երկրները տնտեսական և միջազգային-քաղաքական իմաստով, որպեսզի խուսափեն գլոբալ հարվածից կամ գոնե կարողանան շուտ ուշքի գալ դրանից հետո:

– Առաջին հերթին՝ փորձի փոխանակում համաճարակի բժշկական-կազմակերպչական դիմակայության հարցում, տեխնիկական փոխօգնություն և ջանքերի համակարգում այս ուղղությամբ: Երկրորդը՝ աջակցություն զբաղվածության խնդիրների լուծմանը և փոքր ու միջին բիզնեսին: Այս հարցում ԵԱՏՄ-ի փոքր երկրները կարող էին հույս դնել Ռուսաստանի և Ղազախստանի օգնության վրա, սակայն վախենամ, որ մոտ ժամանակներում լուրջ աջակցություն չի լինի: Ռուսաստանի և Ղազախստանի իշխանություններն այսօր մի քիչ շփոթված, այլայլված վիճակում են, քանի որ բախվել են նախկինում երբեք չհանդիպած խնդիրների և դժվարությունների մեծ ալիքի:

– Կորոնավիրուսի բռնկումից հետո միջազգային մամուլում շատ արդիական դարձավ այն տեսակետը, որ կորոնավիրուսի կարանտինը, որն ամենայն հավանականությամբ մի զգալի առումով կփոխի աշխարհը, և ինչպես տեսնում ենք՝ այն արդեն իսկ շատ վատ է ազդում համաշխարհային տնտեսության վրա, նաև կհանգեցնի գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների ճգնաժամի: Ձեր կարծիքով՝ դա կազդի՞ Եվրասիական տնտեսական միության վրա:

– Աշխարհում չկան այնպիսի միջազգային կառույցներ, որոնք չեն ենթարկվի փոփոխությունների համաճարակը հաղթահարելուց հետո: Եվ ԵԱՏՄ-ն այս շարքում բացառություն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում