Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

ՊՆ և ՊԲ զորամասերից Երևան բերված զորքերի համար դուրս են գրվել քնապարկեր, ներքնակներ և ծալովի մահճակալներ. Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկա, զինվորական թոշակառու Նորայր Յոլչյանի լրացուցիչ հարցաքննությունը։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե 2008թ․ փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում որտե՞ղ եք գտնվել, ծառայության ներկայացե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ եք այցելել ծառայության, ԶՈՒ իրային ծառայության աշխատանքները ղեկավարել եք անձա՞մբ, թե՞ նշված ժամանակահատվածում Ձեզ այլ հանձնարարականներ են տրվել։

Պատասխան- Հարցում նշված ժամանակահատվածում ես եղել եմ արձակուրդում, քանի որ 2008թ․ փետրվարի 25-ին լրանում էր իմ աշխատանքային ծառայության՝ պայմանագրով նախատեսված ժամկետը, և ես չէի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, այդ իսկ պատճառով, իմ հիշելով, նույն տարվա հունվար ամսից արձակուրդում էի գտնվում պաշտոնի հանձնման գործառույթներն իրականացնելու համար։

Հարց- Իսկ փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում երկրում ծավալված իրադարձությունների պատճառով Ձեզ արձակուրդից հետ կանչե՞լ են, թե՞ ոչ, կամ ներքին կարգով հանձնարարություն ստացե՞լ եք ծառայության վայրում գտնվելու և իրային ծառայության այդ ժամանակահատվածի գործառույթները ղեկավարելու համար, եթե այո, ապա ումի՞ց եք ստացել այդ հանձնարարականները։

Պատասխան- Հիշյալ ժամանակահատվածում ես գտնվել եմ տանը, ծառայության չեմ ներկայացել, որևէ ղեկավար պետից նման հանձնարարական չեմ ստացել, պաշտոնապես իմ արձակուրդը չի ընդհատվել հրամանով։ Նշեմ, որ պաշտպանության նախարարություն ծառայության վերադարձել եմ միայն նույն տարվա օգոստոս ամսին, մի դեպք էլ եմ հիշում, երբ եկել եմ ծառայության, դա եղել է ՊՆ տեղակալ Գագիկ Մելքոնյանի ազատման կապակցությամբ տեղի ունեցած ժողովի կապակցությամբ, որը կազմակերպվել էր պաշտպանության նախարարի աշխատասենյակի կողքի սրահում։ Նաև հայտնեմ, որ օգոստոս ամսին պաշտպանության նախարարություն էի գնացել կոլեգիայի մասնակցելու համար, որի ավարտից հետո այդ ժամանակվա ԶՈՒ կադրերի վարչության պետ Մուրադ Իսախանյանը ինձ հայտնել է, որ ՊՆ ղեկավարությունը կրկին ցանկանում է, որ ես շարունակեմ ծառայությունը, իսկ դրանից հետո արդեն հստակ առաջարկ ինձ կատարել է Սեյրան Օհանյանը, որին ես տվել եմ համաձայնություն։

Հարց- Քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․ մարտի 1-ին նախորդող 1-2 օրվա ընթացքում Ձեր իմացությամբ, հնարավոր է անգամ Ձեր անմիջական կարգադրությամբ, 98360 զորամասից առանց համապատասխան կարգագրերի ձմեռային բաճկոններ, գլխարկներ, դաշտային համազգեստի լրակազմեր և ճտքավոր կոշիկներ են բեռնվել 93353 զորամասից այդ նպատակով եկած երկու բեռնատարների մեջ, որից հետո այն տեղափոխվել է Հանրապետության հրապարակ և քննությամբ չպարզված մի փոխգնդապետի կողմից բաժանվել են Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի և Վաչիկ Ղազարյանի թիկնազորի անդամներին, որին 98360 զորամասից մասնակցել է ֆինանսական մասի պետ Հակոբ Սարուխանյանը։ Հիշյալ հատկացումների վերաբերյալ կազմվել է ցուցակ՝ նշված հայտնի անձանց անուն-ազգանուններով, վերը նշված իրային միջոցների տեսակներով և բաշխված քանակություններով։ Հիշյալ ցուցակը տպագրվել է և մեկ օրինակը ուղարկվել է ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչություն՝ հնարավոր է իրային ծառայություն։ Դրանից մի քանի օր անց, Ձեր գիտությամբ, 98360 զորամաս են ուղարկվել զորամասերի տվյալներ, որոնց վրա դուրս են գրվել իրային միջոցների ապօրինի բաշխված քանակությունները, և այդպես բալանսավորվել են պահեստների մնացորդային հաշվարկային տվյալները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Հարցում նշված հանգամանքները սուտ են, իրականությանը չեն համապատասխանում։

Հարց- Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009թ․ փետրվար ամսին, երբ զորամաս են այցելել մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամները և ցանկացել են ներս մտնել զորամաս ու ուսումնասիրել մարտի 1-ի դեպքերի նախորդող ժամանակահատվածում 98360 զորամասից կատարված իրային միջոցների դուրսգրումները, այնտեղ հրավիրվել եք Դուք և չեք թույլատրել փաստահավաք խմբի անդամներին մուտք գործել զորամաս։ Ի՞նչ կասեք այս մասին, ինչպես նաև հայտնեք, եթե որևէ դեպքից տեղյակ չեք եղել, ապա ինչո՞ւ թույլ չեք տվել փաստահավաք խմբի անդամներին մուտք գործել զորամաս և կատարել համապատասխան ուսումնասիրություններ այն դեպքում, երբ այդ մասին եղել է անգամ ՀՀ նախագահի հրամանագիր, որը պարտադիր կատարման է եղել Ձեզ համար ի պաշտոնե։

Պատասխան- Նախ նշեմ, որ ինձ չեն հրավիրել 98360 զորամաս, այլ այնտեղ ես եղել եմ, երբ նրանք այցելել են զորամաս։ Նրանց զորամաս թույլ չեմ տվել, որ մտնեն, քանի որ նման հանձնարարություն վերադասից ստացած չեմ եղել և, հետևաբար, չէի կարող թողնել, որ նրանք մտնեին զորամաս։ Ինչ վերաբերում է նախագահի հրամանագրին, ապա այն համապատասխան կարգով ինձ չի ուղարկվել ծանոթանալու համար, իսկ անձնապես այդ հրամանի մասին տեղյակ չեմ եղել։

Հարց- Նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ մարտիմեկյան իրադարձությունների համար ՊՆ և ՊԲ տարբեր զորամասերից Երևան բերված զորքերի համար 98360 զորամասից դուրս են գրվել քնապարկեր, ներքնակներ և ծալովի մահճակալներ, որոնց մի մասն ուղարկվել են նաև կառավարության շենքում և կենտրոնական հավաքակայանում գտնվող Ղարաբաղից բերված զորքին։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Ես այդ մասին տեղյակ չեմ, սակայն եթե զորք բերվել է, ուրեմն նրանց կենցաղային պայմանները պետք է ապահովվեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում