Չեխիայի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Կոմարով քաղաքի իշխանությունները վաճառքի են հանել Ստալինի հուշարձանը: Քաղաքային կայքում հրապարակվել է պաշտոնական հայտարարություն, որը ստորագրել է պետի տեղակալ Ռադիմ Շիման՝ գրում է mk.ru-ն:
Գեներալիսիմուսի վերարկուով Ստալինի՝ երեք մետր բարձրությամբ քանդակը կանգնած է Կոմարովի կենտրոնում՝ 1951 թվականից ի վեր: 1989-ին հուշարձանը ապամոնտաժվեց, երբ կոմունիստական կուսակցությունը կորցրեց իր իշխանությունը Չեխոսլովակիայում: Ավազաքարից պատրաստված հուշարձանի մեկնարկային արժեքը 20 հազար կրոն է (մոտ 700 եվրո): Վաճառքը կիրականացվի գրավոր աճուրդի տեսքով, այնպես որ ցանկացողները կկարողանան իրենց առաջարկներով դիմումներ ուղարկել քաղաքապետարան մինչև ապրիլի 30-ը:






































