Friday, 19 06 2026
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Սերժ Սարգսյանի գաղտնիքը. մինչև ե՞րբ կմնա ռուսական ռազմակայանը

Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ՝ ենթահանձնաժողովների հարցերին պատասխանելուց հետո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Սարգսյանը եկել էր բավականին պատրաստված և նրա խոսքը ի հայտ բերեց նաև բաներ, որոնք մինչ այդ հանձնաժողովին հատնի չէին:

Միաժամանակ, Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե կան բաներ, որոնց մասին բարձրաձայնել չի կարող մինչև 2050 թվականը, քանի որ չունի դրա իրավունքը: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, պարզ չէ, և գուցե Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ակնարկի այն մեծ ասուլիսի ընթացքում, որն Ապրիլյան պատերազմի թեմայով ազդարարել է արտակարգ դրությունից հետո: Հասկանալի է, որ կան պետական գաղտնիք, ռազմական գաղտնիք պարունակող իրողություններ, որոնք փակ պահելը պարտավորություն է: Այստեղ հետաքրքիր է ժամկետը, որ նշում է Սերժ Սարգսյանը՝ մինչև 2050 թվական: Հնարավոր է, որ դա պայմանավորված է ժամկետային սահմանափակումներով, թեև Սերժ Սարգսյանի դեպքում ստացվում է, որ կան բաներ, որոնք նա չի կարող ասել մինչև կյանքի վերջ:

Իհարկե, Սերժ Սարգսյանին մաղթում ենք քաջառողջություն ու երկարակեցություն, սակայն խոսքը 30-ամյա ժամկետի մասին է: Այդուհանդերձ, թիվն իսկապես խորհրդանշական է՝ 30-ը չէ, այլ 2050-ը: Բանն այն է, որ Հայաստանում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանն, ըստ պայմանագրի, Հայաստանում է լինելու մինչև 2049 թվականը:

Ռազմակայանի մինչև այդ ժամկետը տեղակայման փոփոխությունը պայմանագրի մեջ եղավ հենց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, 2010 թվականին, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Մեդվեդևը: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Ռուսաստանն ակնհայտորեն բավականին ամրապնդեց իր տնտեսա-քաղաքական և ռազմական ներկայությունը Հայաստանում, ինչն ունի իր թե դրական, սակայն ընդհանուր առմամբ, իհարկե, բավականին մտահոգիչ ու ռիսկային հանգամանքները: Եվ այդ մտահոգիչ հանգամանքների առկայության վառ և, դժբախտաբար, խոսուն վկայություններից մեկը ու գլխավորը հենց Ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Պետք է թերևս ուղիղ արձանագրել, որ այն չէր լինի, եթե դա չուզեր Ռուսաստանը և եթե Ռուսաստանը չսնուցեր ադրբեջանական ագրեսիան ու լկտիությունը:

Եվ ինչ էր ստացում, որ Հայաստանում մի կողմից ավելանում էր ռուսական ռազմական ներկայությունը, մյուս կողմից, փաստորեն, դա նպաստում էր Հայաստանի խոցելիությանը: Ահա այդ տեսանկյունից էլ, Սարգսյանի խոսքը, որ կան բաներ, որոնք չի կարող բացել մինչև 2050 թվական, այսինքն՝ գոնե այս պահի ֆորմալ դրությամբ մինչև Հայաստանից ՌԴ ռազմակայանի հեռացում, ստանում է բավականին խորհրդանշական քաղաքական ակնարկի իմաստ, որ հնչում է կամա, թե ակամա: Մեծ հավանականությամբ, այդ ակնարկը ուղղված է հենց Ռուսաստանին, թե ինչ տողատակով, հնարավոր կլինի, թերևս, առավել ընդգրկուն դիտարկել Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո, որտեղ նա, թերևս, անկասկած կանդրադառնա Ապրիլյան քառօրյայում Ռուսաստանի դերին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում