Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի հայտնաբերումը հակամարմինների թեստերի օգնությամբ ապացուցված չէ, հայտարարում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ)։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Թեստերը որոշում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակը, սակայն հակամարմինների առկայությունը չի նշանակում իմունիտետի առկայություն, ընդգծում է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագր ղեկավար Մարիա Վան Կերխովեն։
Նշվում է, որ հակամարմինների թեստերի օգնությամբ կարելի է որոշել, թե արդյոք մարդը հիվանդացել է կորոնավիրուսային վարակով մինչ այդ։










































