ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կոչ է արել «ազատագրել» Մինեսոտա, Միչիգան և Վիրջինիա նահանգները:
«Մինեսոտան ազատագրելու» կոչով առաջին գրառումը հայտնվել է մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Fox News հեռուստաալիքը հեռարձակել էր Մինեսոտայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար ներդրված սահմանափակումների դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները, հաղորդում է Mediaite-ն: Առաջին հրապարակմանը հաջորդել են Միչիգանի և Վիրջինիայի մասին գրառումները:
Թրամփի կողմից մատնանշված նահանգները ղեկավարվում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նահանգապետերի կողմից. Թիմ Ուոլզը՝ Մինեսոտայում, Գրեթհեն Ուիթմերը՝ Միչիգանում և Ռալֆ Նորդամը՝ Վիրջինիայում:









































