Հարյուրավոր ծովախեցգետիններ են դուրս թափվել ուղևորի ճամպրուկից և դես ու դեն ցրվել օդանավակայանում՝ իրարանցում առաջացնելով աշխատակիցների և զբոսաշրջիկների շրջանում: Դեպքի մասին տեսանյութ է հրապարակել Twitter-ի օգտատերերից մեկը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ծովախեցգետինները սողում ուղեբեռի գոտում իրենց ճամպրուկներին սպասող ուղևորների միջև: Կադրի հետևում ճիչեր և ծիծաղի ձայներ են լսվում:
«Ո՞վ է ընդհանրապես թռչում ծովախեցգետիններով», հրապարակումը մակագրել է տեսանյութի տարակուսած հեղինակը:
Գրառումն ավելի քան վեց միլիոն դիտում, հազարավոր ռեթվիթներ և խանդավառ մեկնաբանություններ է հավաքել:







































