«Կորոնավիրուսը էականորեն փոխել է մտածողությունը և վերաբերմունքը երևույթներին: Համաշխարհային համավարակը ստիպում է վերագնահատել արժեքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միավորված աշխատանքային կուակցության նախագահ Գուրգեն Արսենյանը՝ խորին շնորհակալություն հայտնելով բժշկական անձնակազմերին, որոնք գիշեր-ցերեկ պայքարում են անտեսանելի թշնամու դեմ:
«Աշխարհում վատթար պրոցեսներ են տեղի ունենում, մենք դեռ չենք զգում այդ ալիքը, բայց տնտեսական օվկիանոսի մեջ գցած քարի ալիքը գալիս է, երկու-երեք ամսվա ընթացքում կհասնի մեզ, մենք պետք է խնայողաբար օգտագործենք մեր ռեսուրսները…
Կորոնավիրուսը հարուստի ու աղքատի ընտրություն չի կատարում… Մենք ռոմանտիկ ազգ ենք, բայց պետք է դառնանք պրագմատիկ: Արտակարգ իրավիճակում ենք հայտնվել՝ մի կողմից՝ տնտեսական ճգնաժամամ, մյուս կողմից՝ համաշխարհային պանդեմիա: Իրականության մեջ պետք է կարողանանք ճիշտ հաշվարկներ անել, կարևոր է, որ մեր փխրուն տնտեսությունը չփլուզվի: Պետք է հենվենք գյուղատնտեսության վրա»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Արցխում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ Գուրգեն Արսենյանն ընդգծեց, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն աշխատում էին ընդդեմ Արայիկ Հարությունյանի, և հավելեց՝չստացվեց խարդավանքը. արտաքին ուժերը ձախողվեցին:
Մանրամասն՝ տեսանյութում:









































