COVID-19 համաճարակի պատճառով Իտալիայում երկրպագուները չեն կարողանա մարզադաշտեր հաճախել մինչև հաջորդ տարվա մարտ:
AS- ի փոխանցմամբ՝ ֆուտբոլային սեզոնի վերսկսումը Իտալիայում նախատեսված է մայիսի 31-ին փակ տրիբունաներում: Երկրպագուներին չեն թույլատրի մարզադաշտեր մուտք գործել մինչև 2021 թվականի մարտը, երբ կբացվեն սահմանները և կվերացվեն բոլոր սահմանափակումները:
Հատկանշական է, որ Իտալիայի 2019/2020 թվականի առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրից հետո:










































