Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Բացի պետության քայքայումից ու պետության միջոցները վատնելուց, Սերժ Սարգսյանն ինչո՞վ է մասնակցել այդ գործին

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանը հեղափոխության անորոշության հետևանքով վերակենդանացավ և շարունակում է նույն երգերը: «Այսինքն՝ այն ժամանակ, երբ հարցերը օրակարգում դրված էին, ժողովուրդն էլ ոտքի կանգնած էր, դրանք սսկվել էին, չքացել էին ասպարեզից, այն ժամանակ չէին կարող օրինապաշտության կեղծ տեսարաններ խաղալ: Հիմա դա հնարավոր չէ առանց ռուսների: Դու քո գերդաստանով որքանով ես մասնակցել այդ կորստին: Ուրեմն չափազանց կարևոր է, որ այդ գերդաստանի, այդ ընտանիքի անդամները բոլորը պաշտոններ են ունեցել, ու հայտնի է, թե եղբոր տղաներն ինչով են զբաղված եղել: Բացի պետության քայքայումից ու պետության միջոցները վատնելուց, ինքդ ինչով ես մասնակցել այդ գործին»,- ասաց Շիրինյանը:

Երկրորդ հանգամանքը, Շիրինյանի խոսքերով, այն է, թե պատերազմի ժամանակ որտե՞ղ էին նրանք, դա հանելուկ է մնում. «Կամ հերի՞ք չի՝ էդ մարդը խաղա հեկտարների հետ. մեկ 10 հեկտար է, մեկ 800 հեկտար է, հիմա էլ 400 հեկտար: Երբ այդ հեկտարների հետ կապված իրականությունը բացահայտվեց, շատ ավելի մեծ, վտանգավոր կորուստ է եղել այդ ժամանակ: Լելե Թեփեի բարձունքը, որը հայերեն կոչվում է Վարազաթումբ, շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի ադրբեջանական հարձակման համար, և դա ինքը կամավոր հանձնել է: Քանի դեռ դա մնում է ադրբեջանցիների ձեռքի տակ, ուրեմն Արաքսի ափով բաց է ճանապարհը դեպի Նախիջևան և Հադրութով դեպի Ստեփանակերտ: Այդ 800 հեկտարի արդարացի աղմուկը եղավ, հետո ստվերում հայտնվեց: Եվ հետո Ժիրայր Սեֆիլյանին ինչո՞ւ ձերբակալեց ինքը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ասածը քամի է»:

Քաղաքագետը նկատեց, թե ինչպես կարող է ժողովուրդը, արյուն տեսած բանակը կողոպտիչների հետ լինել ազգային միասնության մեջ. «Ինքն ի՞նչ է հասկանում ազգային միասնություն ասելով՝ իրեն, Մանվելին, մյուսներին, հա՞: Այնպես որ, անիմաստ, դատարկ, հետամնաց մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա խաղալու ամենաստոր ձևն է ազգային համաձայնություն խաղալը: Իր հետ կապված բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ սոլյարկայի գողության հետ կապված: Այսօր Հայաստանն աղետալի վիճակում է, այսօր, ըստ էության, գյուղատնտեսությունը չունի վառելանյութ, ինքը դրանք կերե՞լ է, թե՞ ոչ: Եվ այդ գողացածը վերադարձնելո՞ւ է կամավոր, թե պետք է Քոչարյանի նման խուց մտնի, որ վերադարձնի: Ինքը սրա մասին պետք է խոսի, ոչ թե ազգային միասնության մասին ու շահարկի Արցախի հարցը: Ես միշտ ասել եմ՝ Արցախը Հայաստանի հետ միացած է, մնացածը դատարկ խոսակցություն է: Եթե երկու տարածքում էլ նույն բանակն է, ֆինանսական նույն համակարգն է, տնտեսական նույն հարաբերություններն են, էլ ինչի մասին է խոսքը: Արցախի հարցը լուծված է, հիմա խոսքը Արցախի հարցի միջազգային ճանաչման մասին է, որը կլինի, կամ չի լինի, բացարձակ հետաքրքիր չի: Այդ բոլորը միջազգային հարաբերությունների ընթացքի հարցեր են»:

Շիրինյանի խոսքերով՝ երբ Սերժ Սարգսյանը և Քոչարյանը խոսում են զոհողությունների մասին, իրենք պետք է ասեն, թե ժողովրդի կողմից սկսված ինքնաբուխ ազգային ազատագրական պայքարում զոհողությունների ինչ լումա են դրել, ինչու է երկիրը կողոպտված, թալանված, ինչու տնտեսություն չկա, ինչու է կալվածատիրական վիճակ, ինչու է հանքարդյունաբերությունը մի քանի հոգու կողմից յուրացված:

«Պետք է գողոնը վերադարձնել ժողովրդին: Եթե Նիկոլ Փաշինյանը դա չանի, մեկ է, հաջորդ կառավարությունը դա անելու է: Չի կարող այս անարդարությունը մնալ հայ ժողովրդի գիտակցության մեջ»,- ասաց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում