Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը չի պատրաստվում հրաժարվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Նգոլո Կոնտեից:
Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Պարբերականը փաստում է, որ, անկախ մի շարք աշխարհահռչակ ակումբների հետաքրքրությունից, «ազնվականները» չեն հրաժարվել Կոնտեից:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ն իր կազմում ուզում է տեսնել Նգոլո Կանտեին և նրա տրանսֆերին կարող է կցել Ֆիլիպե Կոուտինյոյին, որը կարող է տեղափոխվել «Չելսի»: