Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոնից անդրադարձավ նաև պաշտոնյաների պարգևավճարների թեմային՝ նշելով, որ եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է՝ ինքը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, բերել այն հին՝ «բարի ժամանակների» պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, փայ էին մտոնում բիզնեսներում… Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»:
Տարբեր հարթակներից տեսակետներ հնչեցին, որ այս հայտարարությունը միտված է անցյալին, ոչ թե պագային: Ինչո՞ւ այսօր՝ հեղափոխոթյունից երկու տարի անց, Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը նախկիններն են :
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
«Այդ հայտարարությունն ինձ մոտ էլ է տարակուսանք առաջացրել: Հայաստանի հանարապետության ժողովուրդն ուղղակի թույլ չի տալու նախկինների կամ նրանց սատելիտների վերադարձը որևէ ֆորմատով: Ինձ համար մտահոգիչ է, որ գործող քաղակական իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր իշխանության այլընտրանքը տեսնում է Սերժ Սարգսյանին կամ Գագիկ Խաչատրյանին: Սա նշանակում է, որ հեղափոխությունը ոչ միայն չի հաղթանակել, այլ սա կլինի հեղափոխության պարտությունը, ժողովրդի պարտությունը, եթե հանկարծ իշխանության այլընտրանքը դառնան նախկին իշխանությունները: Կարծում եմ, որ նաև այսպիսի մտածելակերպն է խանգարում քաղաքական քարտեզի նորոգմանն ու նոր քաղաքական համակարգի ձևավորմանը: Վստահ եմ՝ ճիշտ ժամանակին ի հայտ կգան քաղաքական ուժեր և անձինք, որոնք որևէ աղերս չունեն նախկին քաղաքական ռեժիմի հետ, և կդառնանա այլընտրանք գործող իշխանությանը»,- նշեց Ն. Նորիկյանը:
«Հանրությունը չմարսեց պարգևավճարների տեղատարափը,- նշեց փաստաբանը,- ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյան, ոչինչ չանելով, աստղաբաշխական պարգևավճարներ ստանա, սոցիալական արդարության բաղադրիչը չի կարելի «բռնաբարել»»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































