ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկրում մտցված սահմանափակումները վերացնելու ծրագիրը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, Սպիտակ տան փաստաթուղթը մշուշոտ եւ անհետևողական է:
Փելոսին գտնում է, որ միայն կորոնավիրուսի համար նախատեսված թեստերը հնարավորություն կտան ԱՄՆ-ում վերականգնել բնականոն կյանքը:
«Նախագահի շարունակական համառ ցանկությունը առաջ շարժվել՝ առանց թեստավորման, կապերի հետևելու, ժողովրդագրական տվյալների հավաքագրման, և գիտության ու փաստերի նկատմամբ անհարգալի վերաբերմունքով, հղի է հետագա մահերով և տնտեսական աղետով», – ասել է Փելոսին:
Նա հիշեցրել է, որ ամերիկացիների միայն 1% -ն է թեստավորվել կորոնավիրուսի համար:











































