Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Խոսելով համայնքների խոշորացման մասին և արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ելույթին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարեց. «Ինձ մոտ հակառակ տպավորությունն է. մենք հիմա արտակարգ իրավիճակում ենք և մտածում ենք միջոցառումների հասցեականության մասին: Եվ եթե մենք ունենանք ուժեղ համայնքներ, դրանք իրենց վրա կվերցնեն այս բեռի մեծ մասը: Իսկ նրանք կուժեղանան, եթե միավորվեն»:
Նրա խոսքով` այս արտակարգ իրավիճակում ուժեղը պատասխանատու է թույլի համար, հարուստը` աղքատի, մեծը` փոքրի. «Ուժեղ համայնքը պարտավոր է պատասխանատվություն կրել կողքի թույլի համար: Եվ սա այս նախագծի հիմքում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































